Մամուլ 2 տարի առաջ - 07:39 23-01-2024

Մերժե՞լ է Պուտինը Փաշինյանին. խոսնակի պարզաբանումը․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Նախորդ տարվա վերջին Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, իսկ դեկտեմբերի 26-ին՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Դեռ դեկտեմբերի 25-ին ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Պուտինն ու Փաշինյանը «հիանալի հնարավորություն կունենան շփվել համաժողովի ընթացքում եւ առաջիկա միջոցառումների շրջանակներում»:

Այդպես էլ տեղեկություն չհաղորդվեց՝ կայացե՞լ է արդյոք երկկողմ հանդիպում Փաշինյանի եւ Պուտինի միջեւ, թե ոչ: «Ժողովուրդ» օրաթերթն այս տեղեկությունը ճշտելու համար դիմեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանին, որն ասաց, թե նման տեղեկություններ չկան: Մեր ճշտող հարցին, թե լուրեր կան, որ Պուտինը մերժել է Փաշինյանի՝ առանձնազրույցի առաջարկը, եղել է արդյոք առանձնազրույց, թե ոչ, Բաղդասարյանը ասաց. «Ավելացնելու ոչինչ չունեմ»:

Իհարկե, մենք ոչ թե վարչապետի խոսնակի տեղեկացվածության մակարդակն էինք փորձում ճշտել, այլ երկու երկրների ղեկավարների առանձին հանդիպման մասին: Այդպես էլ, սակայն, ոչինչ չպարզվեց: Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում ոչ պաշտոնական շփումներ էին տեղի ունեցել Փաշինյանի ու Ալիեւի միջեւ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան