Ներքին 1 տարի առաջ - 12:55 23-06-2025

Սուքիասյանների ընտանիքը ոչ մի առնչություն չունի ադամանդի գործարանի հետ. Սուքիասյանի խոսնակի պարզաբանումը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակը հերքում է այն տեղեկատվությունը, թե «ԱԼՌՈՍԱ»-ից գողացված ադամանդները հանձնվել են ընկերությանը, որի շահառուն Սուքիասյանն է։

«Այսօր ռուսական մամուլում հերթական ապատեղեկատվությունն է տարածվել, թե ՌԴ-ում ձերբակալվել է խմբավորում, որը «Ալռոսա»-ից ադամանդներ է գողացել և իբր մատակարարել դրանք ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընկերությանը։ Տեղեկացնում եմ, որ սա հերթական կեղծ լուրն է, իրականության հետ ոչ մի աղերս չունի, ամբողջությամբ հորինվածք է:

Սա նախորդ ապատեղեկատվության շարունակությունն է, թե իբր Խաչատուր Սուքիասյանը ՀԷՑ-ը գնում է թուրքերին վաճառելու համար: Ձեռագիրը նույնն է, կարծւմ եմ նմանատիպ լուրեր էլի կլինեն: Կարելի է ասել տեղեկատվական պատերազմ է հայտարարվել : Դարձյալ կրկնում եմ՝ այս լուրը ապատեղեկատվություն է»,- հայտարարել է նա:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր, որ անվտանգության ուժերը ձերբակալել են «Ալռոսա» ադամանդի արդյունահանման ընկերությունից ադամանդներ գողացող ավազակախմբի, որը մաքսանենգ ճանապարհով պետք է տեղափոխվեր Հայաստան, և որ ձերբակալվածների թվում է ընկերության աշխատակիցը։ Այցի ընթացքում առգրավվել է մոտ 200 հազարի ադամանդ հումք, փող և զարդեր։

«ՌԴ Դաշնային անվտանգության ծառայությունը՝ Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի հետ համատեղ կասեցրել է մի խումբ անձանց գործունեությունը, որոնք համակարգված կերպով գողացել են բարձրորակ չմշակված ադամանդներ ԱԼՌՈՍԱ (ԲԲԸ) ընկերությունից՝ հետագա անօրինական վաճառքի և ՀՀ տարածք մաքսանենգ ճանապարհով ներմուծման նպատակով։ Գողացված ադամանդները Հայաստան են հասցվել «ADM Diamond LLC»-ին, որի շահառուն հայ գործարար և ՀՀ ԱԺ պատգամավոր Սուքիասյան Խ.Ա.-ն է», – ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ անօրինական գործունեության կազմակերպիչներն են Հայաստանի քաղաքացիներ Բաղիկյան Ա.Ա.-ն և Բաղիկյան Ա.Ա.-ն, որոնք միջազգային հետախուզման մեջ են ադամանդի հումքի մաքսանենգության համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»