Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 14:07 15-01-2024

Տոննաներով կոկաին է մտնում ՀՀ տարածք մաքսակետերով. պատգամավորը՝ ՊԵԿ ղեկավարին

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն այսօր ԱԺ նիստում նշեց, որ վերջերս շատացել են առանց ակցիզ, անօրինական ծխախոտներն ու ոգելից խմիչքները։ Պատգամավորը ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ պայքար է տարվում դրա դեմ և ապօրինի թմրանյութերի շրջանառության հետ կապված ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում, որ դրանք չներթափանցեն ՀՀ․ « Պարզ է, որ դրանք անցել են սահմանով և ոչ պատշաճ վերահսկողության արդյունքում հայտնվում ՀՀ-ում, աղետալի պատկեր է»:

Բադասյանը պատասխանեց, որ վերջին բոլոր խոշոր բացահայտումները եղել են Հարավային սահմանին․ «Անցումը կատարվել է ոչ թե մաքսակետով, այլ կետի վրայով՝ նետման միջոցով: Մետամֆետամինի խոշոր դեպքեր են եղել, մասնավորապես, երեք-չորս վերջին դեպքերը, մենք միշտ մոնիտորինգ ենք արել՝ տեսնելու՝ դա մաքսակետո՞վ է անցել: Բայց սա չի նշանակում, որ մաքսակետում ռիսկ չունենք, կամ ամեն օր ՀՀ ուղարկվող փոստային առաքանիներում ռիսկ չունենք: Պարզ է, որ որոշ ծավալ չի հայտնաբերվում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան