Արտաքին 4 տարի առաջ - 11:48 01-11-2021

Գլոբալ տաքացման դեմ պայքարող Բիլ Գեյթսն իր ծննդյան օրը տոննաներով վառելիք է այրել. Daily Mail

ՏՏ հսկա Microsoft-ի հիմնադիր, միլիարդատեր Բիլ Գեյթսը, որը հայտնի է գլոբալ տաքացման դեմ պայքարով, տոննաներով վառելիք է այրել իր 66-ամյակի տոնակատարությանը, հաղորդում է բրիտանական Daily Mail պարբերականը։

Հոդվածում ասվում է, որ Գեյթսը երեկույթ է կազմակերպել Միջերկրական ծովում՝ մասնավոր զբոսանավի վրա, որին 50 մարդ է հրավիրել։ Հսկայական նավն օրական մթնոլորտ է արտանետում 19 տոննա ածխաթթու գազ, գրում է Daily Mail-ը։

Պարբերականը նշում է, որ Գեյթսի հյուրերի թվում է եղել նաև մոլորակի մեկ այլ պաշտպան՝ աշխարհի խոշորագույն մանրածախ առևտրային ընկերության՝ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը։ Նա ժամանել է ուղղաթիռով, որը, լրագրողների հաշվարկով, անցել է ավելի քան 190 կմ, այրել է ավելի քան 50 լիտր վառելիք և մթնոլորտ արտանետել մոտ 100կգ CO2։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով