Ներքին 3 տարի առաջ - 18:25 20-01-2023

Շրջափակման ընթացքում Արցախ չի մատակարարվել հազարավոր տոննաներով կենսական նշանակության ապրանք

Շուրջ 40 օր է ադրբեջանական կողմի ապակառուցողական վարքի հետևանքով փակ է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ շրջափակման ընթացքում Արցախ չի մատակարարվել հազարավոր տոննաներով կենսական նշանակության ապրանքներ, իսկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղահ զորակազմի կողմից Արցախ մատակարարված ապրանքները չնչին մաս են կազմում։

«Այս ընթացքում Արցախի Հանրապետության տարբեր գերատեսչություններ Հայաստանի ու Սփյուռքի մեր հայրենակիցներից, տարբեր հասարակական կազմակերպություններից ու կառույցներից բազմաթիվ հեռախոսազանգեր են ստանում՝ Արցախին հումանիտար օգնություն ուղարկելու ցանկությամբ, սակայն տեղեկացնում ենք, որ Արցախը շարունակում է մնալ լիակատար շրջափակման մեջ և մինչ այս պահը միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ու ՌԴ խաղաղապահ զորակազմն ունեն Արցախ ելք և մուտք իրականացնելու հնարավորություն, իսկ համացանցում տարածվող ցանկացած այլ տեղեկատվություն իրականությանը չի համապատասխանում։

Տեղեկացնում ենք նաև, որ Արցախի պետական գերտեսչությունների հետ չհամաձայնեցված ցանկացած դրամահավաք առնվազն խնդրահարույց է, իսկ ճանապարհի արգելափակման հետևանքով ՀՀ-ում գտնվող Արցախի քաղաքացիների խնդիրներով զբաղվում է ՀՀ կառավարության կողմից ստեղծված աշխատանքային խումբը՝ Արցախի պատկան գերատեսչությունների հետ փոխգործակցությամբ։

Լրացուցիչ հստակեցումների համար կարող եք զանգահարել Երևանում գտնվող ԱՀ ներկայացչություն ներքոհիշյալ հեռախոսահամարներով՝ 044 249 977, 044 249 988»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան