Մամուլ 2 տարի առաջ - 08:47 12-01-2024

Ոչ մի դուշ, ոչ մի կախիչ չի պլստա․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Փաշինյանն իր «կախիչ-դուշ» շոուով մի այլ կարգի է «բռնել» մարզպետների վախը։ Լոռվա եւ Արմավիրի մարզպետների պաշտոնանկությունից հետո մյուսները ոտուձեռ են ընկել, 24/7 ռեժիմով այցելում են իրենց մարզում նորոգվող կրթական եւ առողջապահական հաստատություններ, ստուգում կախիչներն ու «դուշերը», հանձնարարում աշխատանքները որակով անել՝ հույս ունենալով, որ ազատումների ալիքն իրենց չի հասնի: Ամեն կերպ ցույց են տալիս, որ ոչ մի «դուշ», ոչ մի կախիչ չի պլստա իրենց աչքից։

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, օրինակ, հարյուր տարվա փորձառու «պրարաբ» է իրեն զգում` ողջ օրն անցկացնում է շինհրապարակներում: Մարզպետարանի պաշտոնական էջը հաղորդում է, որ նախօրեին նա «հետեւել է Արթիկի թիվ 1 մանկապարտեզի շենքի շինարարական աշխատանքների ընթացքին», «շինարարի հետ զրույցում նկատառումներ նշել եւ ընդգծել, որ հաշվի պետք է առնվի յուրաքանչյուր հարց, եւ անգամ փոքր թերացումները պետք է արագ շտկվեն»: Նույն օրն այցելել է նաեւ Արթիկի թիվ 3 եւ 4 մանկապարտեզներ` շինաշխատանքների ընթացքին հետեւելու։

«Մուշեղ Մուրադյանն այցելել է նաեւ Արթիկի թիվ 2 հիմնական դպրոցի շինհրապարակ», հետեւել «Շիրակի մարզի 3 բնակավայրերում՝ Բերդաշենում, Արեգնադեմում եւ Կապսում կառուցվող դպրոցների մոդուլային շենքերի շինարարական աշխատանքների ընթացքին»:

Գեղարքունիքի մարզպետն էլ իրեն ապահովագրելու համար գրություն է ուղարկել կառավարություն՝ տեղեկացնելով Մարտունու՝ անցած տարեվերջին բացված հիվանդանոցի թերությունների մասին, որ դրանք սահմանված ժամկետում չեն շտկվել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան