Ներքին 2 տարի առաջ - 23:38 24-07-2024

Կախիչ շոու․ ԿԳՄՍ փոխնախարարն իրեն դրել է Հեղափոխության առաջնորդի տեղը

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր ԿԳՄՍՆ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Շիրակի մարզի մի շարք դպրոցներ, ծանոթացել պայմաններին:

Այս մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջի հրապարակումից, որին կից տեղադրված լուսանկարներից հատկանշական է հատկապես այն մեկը, որտեղ փոխնախարարը ստուգում է դպրոցի կախիչները, մի գործառույթ, որի համար պատասխանատու է տեխնիկական վերահսկողության մարմինը։

ԿԳՄՍ փոխնախարարը, ըստ էության, իմիտացիա է ստեղծում, թե վերահսկողություն է իրականացնում, ինչպես տարեմուտին անում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ 2024-ի առաջին աշխատանքային օրերին այցելելով մարզային բնակավայրերի դպրոցներ, ստուգում կախիչների, ցնցուղների սարքին վիճակը, ինչի հետևանքով էլ, ինչպես հայտնի է, աշխատանքից ազատվեց Լոռու մարզպետը:

Փաստացի ԿԳՄՍ նախարարը հետևում է իր քաղաքական առաջնորդի՝ Նիկոլ Փաշինյանի օրինակին՝ ընդօրինակելով նրան: Չի բացառվում, որ Սվաջյանը շուտով հեծանիվ է քշելու և կրկնելու է նույն լոզունգները, ինչ վարչապետ Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով