Ներքին 2 տարի առաջ - 17:58 29-12-2023

Անկասկած դատի եմ տալու. Համո Սահյանի որդին՝ հոր դիմանկարով գուլպաների մասին

Այսօր Oragir.News-ը իր հետևորդներից ստացել է լուսանկար, որում պատկերված է «DaVinci Art Shop»-ի արտադրանքը՝ Համո Սահյանի դիմանկարով գուլպա։

Լուսանկարը հետևորդների շրջանակում դժգոհությունների մեծ ալիք է բարձրացրել, ինչին ի պատասխան՝ Oragir.News-ը զրուցեց Համո Սահյանի միակ որդու՝ Նաիրի Սահյանի հետ, որն էլ, իմանալով եղելության մասին, այսպես արձագանքեց․ «Դա խայտառակություն է։ Ես վերջերս կաթնաշոռի վրա տեսա Սիսիանում, զանգեցի ու «փիս» կոպտեցի ղեկավարին։ Ձեռս գուլպա չի ընկել, բայց որ ընկնի, դատի կտամ իրենց։ Դուք էլ իմ անունից կպեք էլի, վերջը պաշտպանենք․ մաքուր անուն էս ազգում պիտի՞ մնա․ ամոթ է էլի։ Ձեզնից շնորհակալ ենք հոգաչափ։ Էդ նասկիները կառնեմ, կտեսնեմ՝ ով է արտադրում, և արդեն ինչ որ հասնում է դրանց, կանեմ։ Անկասկած դատի եմ տալու՝ ինձ բարոյական մեծ վնաս հասցնելու պատճառով»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող