Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 20:30 14-04-2025

Ամո՛թ մեզ․ քաղաքացիները չեն մտաբերում Սահյանի ստեղծագործությունները․ հարցում

Այսօր՝ ապրիլի 14-ին, հայ մեծանուն բանաստեղծ Համո Սահյանի ծննդյան օրն է: Հ. Սահյանն իր գրական անունը ստեղծել է հոր՝ Սահակի անվան առաջին մասի (ՍԱՀ) և ազգանվան վերջավորության (յան) համատեղումով։

Հ. Սահյանի բանաստեղծությունները տպագրվել են դեռևս 30-ական թվականներից, սակայն նա համընդհանուր ճանաչման է արժանացել ռազմաճակատում գրած «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությամբ, որը հատկանշվում է Հայաստան երկրի հանդեպ կարոտի հուզական բռնկումով և անմիջականությամբ։

Համո Սահյանի ստեղծագործությունների թեմատիկայի մաս է կազմում նաև Հայաստանը։

Oragir.News-ը այսօր շրջեց մայրաքաղաքով և անցորդներից հետաքրքրվեց, թե ի՞նչ կհիշեն մեծ բանաստեղծի ստեղծագործություններից։

Ցավոք սրտի, հարցվածներից շատերը չմտաբերեցին ոչ մի ստեղծագործություն։ «Ես իրեն շատ սիրում եմ, այդքանը հերիք է»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ հիշատակեց Պետրոս Դուրյանի բանաստեղծությունը։ «Ամո՛թ մեզ։ Չենք հիշում, կներեք»,-պատասխանեց մեկ այլ քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող