Արտաքին 5 տարի առաջ - 16:22 22-07-2021

ԱԳՆ-ում արվեստի գործերը չեն գնահատում. Զախարովան՝ Լոնդոնում Լավրովի դիմանկարով գրաֆիտիի մասին

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Լոնդոնում շենքերից մեկի վրա Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի դիմանկարի հայտնվելը: Այս մասին նա գրել է իր Telegram-ալիքում:

«Արտաքին գործերի նախարարությունում արվեստի գործերը չեն գնահատում: Դրա համար կա մշակույթի նախարարություն: Իսկ ժողովրդական ստեղծագործությանը, որի հիմքում անկեղծ համակրանքն է, լավ ենք վերաբերվում»,- նշել է նա:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Լոնդոնում շենքի պատի վրա անհայտ նկարիչը նկարել է գրաֆիտի Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի դիմանկարով: Գրաֆիտիի վրա մեջբերվում է նրա արտահայտությունը. «Ո՞վ ես դու, որ ինձ խրատ կարդաս»:

Այս արտահայտությունն է Սերգեյ Լավրովը ուղղել իր բրիտանացի գործընկեր Դևիդ Միլիբենդին 2008-ին ռուս-վրացական հակամարտության ֆոնին Թբիլիսի կատարած այցից հետո: Այսպիսով, նախարարը, ինչպես ինքն է ավելի ուշ ասել, արձագանքել է Միլիբենդի պահանջին՝ բանակցություններ սկսել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող