Ներքին 2 տարի առաջ - 21:11 03-03-2024

Պապիկյանը Արամ Սարգսյանին է փոխանցել Վազգեն Սարգսյանի դիմանկարով պատրաստված հուշանվերը

Մարտի 3-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի է ունեցել Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի 65-ամյակին նվիրված ֆուտբոլի համաբանակային մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը։

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, բարձրաստիճան այլ հյուրեր, զինծառայողներ։

ԶՈՒ նվագախմբի կատարմամբ հնչել է Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը, ներկայացվել են դրվագներ` Վազգեն Սարգսյանի կենսագրությունից։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Արամ Սարգսյանին է փոխանցել Վազգեն Սարգսյանի դիմանկարով պատրաստված խորհրդանշական հուշանվեր-գավաթը։ Այնուհետև մեկնարկել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի «Արարատ»-ԲԿՄԱ ֆուտբոլային հանդիպումը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող