Ներքին 2 տարի առաջ - 13:00 29-12-2023

Երկարաձգվել է նախադպրոցական հաստատությունների լիցենզավորման համար տարածք ապահովելու ժամկետը

ՀՀ Կառավարության դեկտեմբերի 28-ի նիստում ընդունված որոշմամբ փոփոխություն է կատարվել «Կրթական ծրագրերի և նախադպրոցական ծառայության իրականացման լիցենզավորման և լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» կարգում: Այս մասին տեղեկացրին ԿԳՄՍՆ-ից:

Որոշման ընդունման նպատակն է լիցենզավորման կարգում նախադպրոցական հաստատությունների ուսումնական գործունեության համար հասարակական նպատակային նշանակության տարածք ունենալու պահանջը հետաձգել մինչև 2024 թվականի սեպտեմբերի 30-ը:

Մինչ այդ ընկերությունները կարող են լիցենզավորման պարտադիր գործընթաց անցնել ինչպես հասարակական, այնպես էլ բնակելի նշանակության տարածքներում գործունեության համար՝ ներկայացնելով նախադպրոցական կրթական ծրագրի կամ ծառայության իրականացման նպատակով պահանջվող փաստաթղթերը:

Հիշեցնենք, որ նախադպրոցական ծառայություններ, այլընտրանքային ու հեղինակային կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունները լիցենզավորվելու նպատակով պետք է ԿԳՄՍ նախարարություն ներկայացնեն ԿԳՄՍ նախարարի՝ 2022 թ. դեկտեմբերի 9-ի 81-Ն հրամանով հաստատված ձևաչափին համապատասխան ծրագիր, որի՝ փորձաքննությամբ հաստատվելուց հետո ՀՀ Կառավարության 808-Ն որոշմամբ հաստատված փաստաթղթերի փաթեթը ներկայացնելով՝ դիմեն լիցենզավորման համար: Փաստաթղթերը հնարավոր է ներկայացնել էլեկտրոնային և թղթային տարբերակներով: Փորձաքննության ներկայացվող ծրագրի լեզուն հայերենն է:

Այն կազմակերպությունները, որոնք մինչև 2023 թ. դեկտեմբերի 30-ը ծրագրի կամ լիցենզիայի հայտ կներկայացնեն ԿԳՄՍ նախարարություն, կհամարվեն լիցենզավորման գործընթացի մեջ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի