Մամուլ 4 տարի առաջ - 08:16 18-11-2021

Սեփական երկրի ու բնակչության անվտանգությունն ապահովելու գործառույթը ոչ մի գործընկեր երկիր չի ապահովելու, այդ գործառույթը միայն ու միայն Հայաստանին է պատկանում․ Փաստ

«Հայաստանն ու հայ ժողովուրդը չհասցրեց հաղթահարել 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած քաղաքական, տնտեսական, տարածքային, սոցիալական և այլ խնդիրները, հերթական պատերազմի վտանգը կախվեց մեր գլխին՝ արդեն ՀՀ ինքնիշխան տարածքում։ Իրականում, այն, ինչ տեղի ունեցավ նոյեմբերի 16-ի կեսօրին, սկսվել էր ոչ թե դրանից երկու օր առաջ, երբ ադրբեջանական զինվորը հայ զինվորին առանց կրակելու դիրքը լքել էր պարտադրում, այլ ավելի վաղ՝ ընթացիկ տարվա մայիսի 12-ին, երբ նույն ադրբեջանական զինված ստորաբաժանումները, ներխուժելով ՀՀ ինքնիշխան տարածք, կասկածի տակ դրեցին տարածքների պատկանելիությունը՝ հայկական կողմին պարտադրելով դելիմիտացիայի և դեմարկացիայի վերաբերյալ քաղաքական և պաշտոնական հայտարարություններ։

Հանուն արդարության պետք է նշել, որ այդ հայտարարությունները իրավիճակի լարվածությունը թոթափելու տեսանկյունից ավելի շատ ոչ թե արդարացված էին, այլ չափազանց ռիսկային, իսկ շատ փորձագետներ ասում են՝ նաև կործանարար։ Այլ կերպ ասած՝ մայիսի 12-ի իրադարձությունների հանդուրժողականությունը տալիս է մաքսակետերի տեղադրման, ՀՀ ինքնիշխան տարածքի այլ հատվածներում հաստատվելու, ռազմական գործողություններ սկսելու լեգիտիմ հնարավորություն։ Ինչ վերաբերում է լարված իրավիճակից նվազագույն վնասներով կամ շահեկան դուրս գալուն, ապա առաջին հերթին պետք է դիտարկենք իրադրության քաղաքական գնահատական տալու հանգամանքը, որին պետք է հաջորդեն դրա վերաբերյալ նպատակին ծառայող գործողություններ։ Իրադրությունը շատ հեռու է «սահմանային միջադեպ», «սահմանային լարվածություն կամ բախում» լինելուց։

Կարելի է փաստել, որ Ադրբեջանի գործողությունները գնահատելու համար չպետք է բավարարվել միայն վերջին իրադարձությունները հաշվի առնելով։ Ադրբեջանը 30 տարի որպես թշնամական պետություն է դիրքավորվել Հայաստանի նկատմամբ ու դա չի թաքցրել։ Մինչև 44-օրյա պատերազմը Ադրբեջանը տարիներ շարունակ հնարավոր և անհնարին առիթներն օգտագործել է Հայաստանին որպես ագրեսոր երկիր ներկայացնելու համար՝ բերելով հորինովի հիմնավորումներ, իսկ Հայաստանի ինքնիշխամ տարածքում Ադրբեջանի զինուժի ստորաբաժանումների գտնվելու հանգամանքը պետք է և անհրաժեշտ է ձևակերպել ագրեսոր պետության գործելակերպ։ Ընդգծենք՝ ոչ թե ագրեսիվ գործողություններ, այլ ագրեսոր երկրի գործելակերպ։

Կարևոր է նաև նշել այն, որ ճգնաժամային իրավիճակներում պետությունը, որպես կենսունակ և ինքնառեֆերենտ համակարգ, ունի դրանից դուրս գալու, լուծելու կամ կառավարելի դարձնելու մեխանիզմներ, այն է՝ կատարել սահմանադրորեն իրեն վերապահված պետության և քաղաքացու անվտանգությունն ապահովելու իր կարևորագույն գործառույթը, դիմել գործընկեր պետություններին, միջազգային կառույցներին և ռազմական դաշինքներին՝ ներկայացնելով իրավիճակը՝ հասնելու այն բանին, որ լինի հասցեական սանկցավորված գնահատական։

Պետք է մեկընդմիշտ հասկանալ, որ սեփական երկրի ու բնակչության անվտանգությունն ապահովելու պարզագույն գործառույթը ոչ մի գործընկեր երկիր կամ միջազգային կառույց չի ապահովելու, այդ գործառույթը միայն ու միայն Հայաստանին է պատկանում, որի չիրականացումը ոչ միայն կործանարար է պետական և հասարակական լինելիության տեսանկյունից, այլև անհասկանալի է միջազգային սուբյեկտայնության տեսակետից»,-գրում է թերթը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի