Ներքին 1 տարի առաջ - 16:37 06-08-2025

Կհաստատվեն նախադպրոցական մենթոր հաստատությունների ընտրության կարգն ու մենթորական աշխատանք իրականացնողների գործառույթները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Մենթոր հաստատությունների ընտրության և մենթորական աշխատանքներ իրականացնողների գործառույթները սահմանելու մասին» հրամանի նախագիծը։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:


Նախագծով առաջարկվում է իրավական կարգավորում տալ նախադպրոցական կրթության պետական չափորոշչի ամբողջական ներդրմանն աջակցող մենթորական ծրագրին՝ հստակեցնելով գործող իրավահարաբերությունները:

Նախագծով նախատեսվում է Երևանում և մարզերում ձևավորել մենթոր հաստատություններ, որոնց թիվը կլինի առնվազն երկուական յուրաքանչյուր մարզում և չորսը՝ մայրաքաղաքում։

Ցանկում ընդգրկվելու համար հաստատությունը պետք է բավարարի հետևյալ չափանիշներին՝

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի մարտի 27-ի N 20-Ն հրամանով հաստատված նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների անվանացանկին և պաշտոնների նկարագրերին համապատասխան համակազմի առկայություն (առնվազն 90 %),

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի մարտի 2-ի N 16-Ն հրամանով սահմանված կարգով տարակարգ ստացած մանկավարժական համակազմի առկայություն (առնվազն 30 %),

նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներով և դիդակտիկ պարագաներով հագեցվածություն:

Մենթոր հաստատությունները կաջակցեն իրենց կցված նախադպրոցական ուսումնական հաստատություններին՝ կազմակերպելով վերապատրաստումներ, խորհրդատվություններ և մշտադիտարկումներ կրթական չափորոշչի ներդրման, հիմնական ծրագրերի իրականացման և մանկավարժների շարունակական մասնագիտական զարգացման ուղղություններով։

Մենթորական աշխատանքներում ներգրավված կլինեն հաստատության տնօրենը, համակարգողը, մենթորները և հաշվապահը. յուրաքանչյուրի գործառույթը սահմանված է նախագծով: Մենթորների ընտրությունը կատարվում է «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի կողմից՝ հարցազրույցի միջոցով:

Շահագրգիռ կազմակերպությունները և քաղաքացիները նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտարկումները կարող են ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում մինչև օգոստոսի 19-ը ներառյալ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով