Մամուլ 2 տարի առաջ - 08:02 22-12-2023

Անահիտ Ավանեսյանը խեղաթյուրել է. Փաշինյանը կազատի՞ նրան․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Առողջապահության նախարարությունում սպասողական տրամադրություններ են, կոլեկտիվում ոմանք ակնկալում են, որ Փաշինյանը նախարարություն այցից, հաշվետվությունը լսելուց հետո եզրակացություններ կանի եւ կհեռացնի նախարարին:

Նախօրեին Փաշինյանն այցելել էր նախարարություն` 2023թ. գործունեության հաշվետվությունը լսելու: Այցին ընդառաջ ավելի քան մեկ ամիս նախարարությունում վերանորոգման բուռն աշխատանքներ են ընթացել, բոլորն աշխատել են գերլարված մթնոլորտում, հաշվետվություններ կազմել եւ այլն: Աշխատակազմում կարծում են, որ անգամ Փաշինյանի նման ոչ կոմպետենտ ղեկավարն այդ այցից պետք է հասկանար, որ Ավանեսյանը խեղաթյուրում է իրականությունը: Եվ դա հարցուպատասխանի ընթացքում էլ է երեւացել։ Փաշինյանը հետաքրքրվել է, թե պետպատվերի համակարգում ինչ փոփոխություններ կան:

«Նախկինում այդ պրակտիկան ունեինք, որ նախարարությունը բաշխում էր գումարներ, ըստ էության, հայեցողական որոշմամբ: Հիմա այդ պրակտիկան դո՞ւրս է եկել, այսինքն՝ օֆերտայի տրամաբանությա՞մբ են գումարները բաշխվում, եւ բուժառուի հետեւի՞ց են գնում: Հիմա դա ամբողջությամբ այդպե՞ս է»,- հարցրել է Նիկոլ Փաշինյանը:

Ի պատասխան՝ Անահիտ Ավանեսյանը դրական պատասխան է տվել եւ հավելել, որ այժմ գումարները գնում են բուժառուի հետեւից: Մինչդեռ շարքային քաղաքացիներիս անգամ հայտնի է, որ պետպատվերի ոլորտում օֆերտա չի գործում, ու կա իքս չափի լիմիտ, եւ անգամ օնկոհիվանդները հաճախ չեն կարողանում օգվել պետպատվերից, քանի որ հիվանդանոցներում տեղեկացնում են, որ պետպատվերի լիմիտը սպառված է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով