Ավելին 1 տարի առաջ - 11:50 30-06-2025

Բանակը կազատի բշտիկներից տառապող զինվորներին

ԱՄՆ բանակը նոր կանոնակարգ է ընդունել, ըստ որի՝ պսևդոֆոլիկուլիտը (մաշկի բորբոքում, սափրվելուց հետո առաջացած պզուկներ և ներաճած մազեր) կարող է հիմք հանդիսանալ զինվորական ծառայությունից ազատման համար։ Նախկինում նման դեպքերում զինծառայողները պարզապես ժամանակավորապես ազատվում էին սափրվելու պարտականությունից։

Նոր կանոնների համաձայն՝ այսուհետ թույլատրվում է կրել մորուք առավելագույնը 12 ամիս՝ երկու տարվա ընթացքում։ Դրանից հետո զինծառայողը պետք է ընտրի՝ կամ լազերային մազահեռացում, կամ ծառայությունից ազատում։

Այս քայլն արդեն առաջացրել է քննադատություն։ Պսևդոֆոլիկուլիտը հիմնականում ավելի տարածված է մուգ մաշկ ունեցող տղամարդկանց շրջանում՝ խիտ ու գանգուր մազերի պատճառով։ Այս պայմաններում որոշ մասնագետներ մտահոգություն են հայտնել ռասայական հնարավոր խտրականության մասին։ Բացի այդ, նորակոչիկների շրջանում սպիտակամորթների թվաքանակը նվազել է 43%-ով, իսկ մուգ մաշկ ունեցողների մասնաբաժինը հասել է 25%-ի։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով