Ուղիղ եթեր
Մամուլ 2 տարի առաջ - 08:55 16-12-2023

«Զրոյական կետերի» ավերակները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանը նորից խոսել է «զրոյական կետի» մասին: Դա ինքնին սարսափելի է: Եթե հաշվի առնենք, թե «զրոյական կետի» մասին նրա նախորդ հայտարարությունն ինչ դառնաղետ հետևանքներ ունեցավ ու շարունակում է ունենալ, ապա այս մի «զրոյական կետից» հետո, հնարավոր է, ընդհանրապես ոչ մի բան չմնա: Նախ՝ համեմատաբար թարմ «զրոյական կետի» մասին: Փաշինյանի ասածից բխում է, որ գերիների փոխանակումը նա համարում է իր և Ալիևի միջև «խաղաղության» պայմանագրի կնքման հավանականության մեծացման «զրոյական կետ»:

Բայց Փաշինյանի նույնիսկ այդ հայտարարությունը կեղծիք է: Նրա ու Ալիևի միջև «խաղաղության պայմանագրի», այսպես ասած, «զրոյական կետը» ոչ թե գերիների այս փոխանակումն էր, որից իշխանական քարոզչությունը նորից, ցավոք, շոու սարքեց, այլ 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած պայմանավորվածությունը, որով Փաշինյանը (ապա և՝ իր ՔՊ-ն) ուրացան ու թշնամուն հանձնեցին Արցախն ամբողջությամբ: Ամեն դեպքում, Փաշինյանը նորից խոսել է «զրոյական կետի» մասին, և ավելի լավ է՝ չպատկերացնել, թե ո՞րն է լինելու հաջորդ կետը: Սա այն նույն Նիկոլ Փաշինյանն է, որը 2019 թ. ապրիլի 9-ին հայտարարեց, որ ինքը...

Ավելի լավ է՝ բառացի մեջբերենք. «Ես բանակցությունները սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի կետից, այլ իմ սեփական կետից, սա կարևոր նրբություն է»: Թե իր «զրոյական կետից» բանակցելով՝ Նիկոլ Փաշինյանն ինչպիսի՜ ավերածություններ գործեց ու ինչպես կործանման տարավ Արցախը, ինչպես թշնամուն հանձնեց բուն ՀՀ տարածքի հարյուրավոր քառակուսի կիլոմետրեր, ակնհայտ է: Միաժամանակ, նա իրավացի է, որ «զրոյական կետից» բանակցությունները վարելու մասին ասածը կարևոր նրբություն է: Կարելի է ասել, որ դա անգամ առանցքային նրբություն է:

Այն առումով, որ բանակցություններն իր «զրոյական կետից» սկսելուց ու դրա մասին հայտարարելուց հետո բացարձակապես զրոյացած են ու զրոյացվել են նրա մյուս բոլոր հայտարարություններն ու մեղադրանքները, թե Արցախի հարցում ամեն ինչ կանխորոշված էր, 91 թվից էր «հանձնած», 96 թվից էր հանձնած, 98 թվից էր հանձնած: Իսկ այդ «զրոյական կետը» պարզապես զրոյականի հասցրեց ամեն ինչ: Հիմա շարունակում է «կոորդինատային հարթության» վրա դեպի ձախ տանել...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
20:21 Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր
19:37 Ավտովթար՝ Լոռու մարզում․ բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր
23:20 ԵՄ անդամակցության հայտ է պետք ներկայացնել, որ Բելառուսի չվերածվենք. Արամ Սարգսյանը՝ Փաշինյանին
21:10 Նիկի Մինաժը՝ Սպիտակ տան ուշադրության կենտրոնում․ ինչո՞ւ են խոսել նրա հնարավոր նշանակման մասին
21:47 Անտառի «վերքերը». ադրբեջանցիները զավթել են Շիկահողի արգելոցի մոտ 1/6 մասը. Հետք
21:12 Արարատի համայնքապետը սպառնում է դատի տալ «Ուժեղ Հայաստան»-ի անդամին՝ Տիգրանաշենի խաղահրապարակի պատճառով
21:34 Կրակոցներ, ենթադրյալ սպառնալիքներ և ամուսնալուծություն․ նոր մանրամասներ Ջիգանի ու Սամոյլովայի շուրջ