Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:40 12-12-2023

50 մլն եվրո բյուջետային աջակցության վարկ ենք ներգրավում ծրագրերի իրագործման համար

ԱԺ արտահերթ նիսում Հայաստանի Հանրապետության և ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի միջև «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը ներկայացրեց ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը։


Փոխնախարարն ասաց, որ համաձայնագրով նախատեսվում է ներգրավել բյուջետային աջակցության վարկ՝ 50 մլն եվրո գումարի չափով։

«Հաշվի առնելով վարկի բյուջետային աջակցության բնույթը՝ միջոցներն ուղղվելու են 2023 թվականի բյուջեի մասին օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը կամ ծախսերի ֆինանսավորման կարիքի բավարարմանը, որի համար Ազգային ժողովն արդեն հաստատել էր 350 մլն դոլար բյուջետային աջակցության վարկերի ներգրավում։ Սակայն մի կարևոր հանգամանք կա այստեղ․ հաշվի առնելով, որ մեր պլանավորած կապիտալ ծախսերը՝ 550 մլրդ դրամ, գերազանցում են մեր պլանավորած 290 մլրդ պակասորդը, այդ միջոցներն, ըստ էության, ուղղվելու են կապիտալ ծախսերին, որոնց կազմում են դպրոցներ, մանկապարտեզներ, ճանապարհներ, այլ բնույթի ենթակառուցվածքներ, որոնք իրենց հերթին ունեն տնտեսության վրա բավական դրական և ներուժը բարձրացնող ազդեցություն, նաև ուղղված են մեր ապագա սերունդներին։ Հետևաբար, պարտքային միջոցների խելամիտ օգտագործում են ենթադրում»,- ասաց փոխնախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով