Ներքին 2 տարի առաջ - 12:35 18-07-2024

102 մլն եվրո վարկ կտրվի ՀՀ-ին՝ առողջության համապարփակ ապահովագրության ներդրման համար

Կառավարությունն այսօր՝ հուլիսի 18-ին, հաստատեց որոշումը, որով Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը 102 մլն եվրո վարկ կտա ՀՀ-ին՝ առաջնային բժշկական օգնության ծառայությունների որակի բարելավման համար։ Նախագիծը զեկուցեց առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը:

«102 մլն եվրո արժողությամբ վարկային ծրագրի նպատակներն են աջակցել ՀՀ-ին, մասնավորապես, ՀՀ առողջապահության նախարարությանը առողջության համապարփակ ապահովագրության ներդրման ընթացքում, ինչպես նաև բարելավել առողջության առաջնային պահպանման բժշկական օգնության որակը և իրագործումը, բարձրացնել երկրի առողջապահական ծախսերի արդյունավետությունը, նվազեցնել առողջապահական ծառայություններից օգտվելու ֆինանսական խոչընդոտները բնակչության շրջանում»,- ասաց նա:

Փոխնախարարը նշեց, որ վարկային գումարից մասհանումներն իրականացվելու են նախապես համաձայնեցված և սահմնաված թիրախների ցուցանիշների հասնելու համար։

«Հարկ եմ համարում նշել, որ առողջության համապարփակ ապահովագրության մասին օերնքի ընդունումից է կախված թե՛ ծրագրի անհրաժեշտությունը, թե՛ սահմանված ցուցանիշներին հասնելը:

Դրանով նախատեսվում է նաև Հայաստանում հիվանդությունների տարածվածության ամենաբարձր մակարդակն ունեցող հիմնական ոչ վարակիչ հիվանդությունները կանխարգելել, հայտնաբերել և վերահսկել ծառայությունների մատուցման բարեփոխումների միջոցով»,- հավելեց նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով