Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:12 01-07-2025

Վաղարշապատում հաղթելու համար իշխանությունը Խոյ համայնքն է ներգրավում. պատգամավոր

Օրենքի խախտմամբ նախագիծ եք բերել և հղում եք տալիս Ընտրական օրենսգրքին: ԱԺ-ում «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի փոփոխությանն այսպես արձագանքեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը։ Նա մեղադրեց իշխանություններին համայնքային լսումների և հանրային քննարկումների բացակայության պայմաններում համայնքների խոշորացման գործընթաց սկսելու մեջ։

Ավելի վաղ` կառավարության հունիսի 20-ի նիստում, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարեց, որ առաջիկայում Վաղարշապատ և Խոյ համայնքները կմիավորվեն, և ՏԻՄ ընտրությունները կանցկացվեն արդեն միավորված համայնքում։

«Դրա փոխարեն կարող եք պարզ, շիտակ հնչեցնել, որ դուք Վաղարշապատ համայնքում չունեք ձեր սրտի թեկնածուն, փորձում եք Խոյ համայնքը միավորել, որ ձեր թեկնածուին նշանակեք, որ փորձի վարչական լծակներ օգտագործել, որ ձեր ցանկալի արդյունքին հասնեք, ինչը, կարծում եմ, չի ստացվելու»,- շարունակեց Ղազարյանը։

Ընդդիմադիր պատգամավորն իշխանություններից պահանջեց ներկայացնել որևէ փաստաթուղթ, որը կհաստատի համայնքային լսումների իրականացումը։ Արման Ղազարյանը շեշտեց՝ իշխանությունը փորձում է քաղաքական խնդիրները լուծել վարչական լծակներով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան