Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 16:32 29-01-2023

Իրանում Հայաստանի դեսպանատունը ցավակցել է Խոյ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի ընտանիքներին

Թեհրանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը ցավակցություն է հայտնել Իրանի Խոյ քաղաքում նախօրեին տեղի ունեցած երկրաշարժի զոհերի ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում։

Հիշեցնենք, որ հունվարի 28-ին, տեղական ժամանակով ժամը՝ 22:14-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 18:14-ին) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.33⁰ և արևելյան երկայնության 45.24⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Խոյ քաղաքից 34 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ: Երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանի տարածքում:

Վերջին տեղեկությունների համաձայն՝ երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 816-ի, հայտնում են 3 զոհի մասին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան