Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 14:36 11-12-2023

Հակոբ Սիմիդյանը մի քանի անգամ խաբել է․ 700 հորերից միայն 1-ն է փակվել՝ համայնքի ֆինասավորմամբ

Մեր հույսն այն է, որ պարոն վարչապետը ուշադրություն կդարձնի, և ինքը հանձնարարական կտա, որովհետև մնացածը չեն աշխատում։ Այս մասին այսօր կառավարության դիմաց տեղի ունեցած ձկնաբույծների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողներին պատմեց ձկնաբուծարաններից մեկի սեփականատեր Արմեն Կարապետյանը։

Վերջինս շեշտեց, որ Բնապահպանության նախարար մի քանի անգամ ստել է իրենց։

Ձկնաբույծն ուշադրություն հրավիրեց այն բանին, որ առկա 700 հորերից միայն 1-ն է փակվել՝ համայնքապետի ֆինանսավորմամբ։ «Գյուղապետն է փող տրամադրել, եթե չեմ սխալվում 300 հազար դրամ, մի հորը փակվել է»,- ասաց նա։

Լրագրողներից մեկի հարցին, թե ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը խուսափեց իրենց հետ հանդիպումից՝ Արմեն Կարապետյանը պատասխանեց, որ իրենց ակցիան քաղաքական չէ։ Նրա խոսքով՝ իրենք լավատես են և հույս ունեն, որ Փաշինյանը նախարար Սիմիդյանից կհարցնի, թե դրսում ինչ է կատարվում, սակայն, նրա համոզմամբ, Սիմիդյանը չի կարող պատասխանել, քանի որ մի քանի անգամ ստել է իրենց։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով