Ներքին 4 տարի առաջ - 13:06 27-06-2022

Հակոբ Սիմիդյանը ՇՄՆ աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ տեղակալին

Այսօր շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը նախարարության աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ տեղակալին։

Ներկայացնելով Տիգրան Գաբրիելյանին՝ նախարարը շնորհավորել է նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ պետական համակարգում նրա երկարարմյա աշխատանքային փորձը և գիտելիքները կծառայեն նախարարության առջև դրված խնդիրների արդյունավետ լուծմանը։

Շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ պարոն Գաբրիելյանը խոստացել է կարճ ժամանակում ծանոթանալ աշխատակազմի և ոլորտներում իրականացվող ծրագրերի հետ և պատրաստակամություն է հայտնել իր փորձը ծառայեցնել շրջակա միջավայրի ոլորտում բարեփոխումների կյանքի կոչմանը։

Տիգրան Գաբրիելյանին վստահված է համակարգել Շրջակա միջավայրի նախարարության Հողերի և ընդերքի, Թափոնների և մթնոլորտ արտանետումների կառավարման, Ջրային ռեսուրսների կառավարման, Կենսառեսուրսների կառավարման վարչությունների, «Զվարթնոց ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲԸ-ի, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի և «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատանքները։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում