Ներքին 2 տարի առաջ - 12:59 29-11-2023

Ապօրինի հանքարդյունահանման արդյունքում համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր վնաս

Քրեական ոստիկանության ֆինանսավարկային և մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնում ստացված տեղեկությունների հիման վրա իրականացված ստուգողական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ սահմանափակ պատասխատվությամբ ընկերություններից մեկի տնօրինությունը կամ իրավասու անձինք, խախտելով Կառավարության համապատասխան որոշման պահանջները, ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Այգեշատ գյուղի շուրջ 1,5 հեկտար գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասում, առանց սահմանված կարգի հողամասի գործառնական նշանակության փոփոխության, օգոստոսից մինչ օրս ապօրինի իրականացրել են հանքարդյունահանում և ավազակոպճային հանույթի լվացման ու տեսակավորման արտադրական գործունեություն։

Մեծամոր համայնքի իրավասու պաշտոնատար անձինք, օժտված լինելով համայնքի ղեկավարին վերապահված՝ համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերի նպատակային օգտագործման ու հողօգտագործների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանման վերահսկողություն իրականացնելու պարտադիր լիազորություններով, իրենց ծառայողական պարտականությունների նկատմամբ դրսևորել են անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունք՝ միջոցներ չձեռնարկելով օբյեկտի գործառնական նպատակային նշանակության պահպանման և ոչ նպատակային օգտագործումը կանխելու ուղղությամբ։ Արդյունքում` համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի ՝ 12 միլիոն 739 731 դրամի վնաս, իսկ համայնքը զրկված է եղել այն տնօրինելու իրավունքից։

Առերևույթ հանցանքի մասին կազմված հաղորդումն ու կից փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը որոշելու:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում