Ներքին 2 տարի առաջ - 23:44 29-12-2023

Խոշոր հրդեհ՝ Ձորամուտ գյուղի վարչական ղեկավարի անասնագոմում. պատճառվել է 3 մլն դրամի վնաս. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն է ահազանգել Ձորամուտ գյուղի բնակիչ 52-ամյա Էդիկ Փնջոյանը և հայտնել, որ գյուղում՝ խոտի պահեստում, պահեստավորված խոտ է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Է․ Փնջոյանին պատկանող խոտի պահեստում պահեստավորված 800 հատ խոտի հակերում։ Հրդեհի հետևանքով այրվել է նաև պահեստի տանիքը։

Տեղում Է․ Փնջոյանը հայտնել է, որ հնարավոր է արարքը անզգուշությամբ կատարած լինեն երեխաները, իսկ հրդեհի հետևանքով իրեն պատճառվել է մոտ 3 մլն դրամի գույքային վնաս։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Է․ Փնջոյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքը Ձորամուտ գյուղի վարչական ղեկավարն է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով