Ներքին Միտք 1 տարի առաջ - 18:08 29-09-2025

Ռեկտորի պատճառով ՎՊՀ հիմնադրամին պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս` 18 միլիոն դրամ. Վանո Եղիազարյան

Դոկտոր, պրոֆեսոր, հայագետ, միջնադարագետ Վանո Եղիազարյանի ֆեյսբուքյան գրառումը.

Բաց նամակ` ուղղված
ՎՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ տիկին Ա. Սվաջյանին և հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամներին

ՎՊՀ հոգաբարձուների խորհրդի հարգելի նախագահ և անդամներ

Տեղեկացնում եմ, որ ՎՊՀ ռեկտոր Ռուստամ Սահակյանի կողմից միայն ինձ և բ.գ.թ., դոցենտ Հեղինե Մելքոնյանին աշխատանքից անօրինական կերպով ազատելու հետևանքով ՎՊՀ բյուջեին պատճառվել է շուրջ 18 միլիոն դրամի վնաս:

ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված է`
Հոդված 231. Նյութական պատասխանատվության առաջացման հիմքերը
Նյութական պատասխանատվությունն առաջանում է այն դեպքում, երբ աշխատանքային պայմանագրի կողմը (գործատուն կամ աշխատողը), չկատարելով կամ ոչ պատշաճ կատարելով իր պարտականությունները, վնաս է պատճառում մյուս կողմին:

Հոդված 237. Աշխատողի նյութական պատասխանատվության դեպքերը
Աշխատողը պարտավոր է հատուցել գործատուին պատճառած նյութական վնասը, որն առաջացել է`
3) աշխատողի կողմից աշխատանքային պարտականությունները կատարելիս այլ անձանց պատճառված վնասը գործատուի կողմից հատուցելու դեպքերում.

Տվյալ դեպքում ՎՊՀ ռեկտորը անօրինական կերպով աշխատանքից ազատել է Հեղինե Մելքոնյանին` հատուցելով հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի միջին աշխատավարձը` շուրջ 4 միլիոն դրամ, երկու անգամ էլ աշխատանքից անօրինական կերպով ազատել է ինձ` վճարելով հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի միջին աշխատավարձը` շուրջ 14 միլիոն դրամ: Իմ մասով հարցը գտնվում է դատական գործընթացի մեջ և վնասի չափը դեռևս վերջնական չէ, այն կարող է ավելանալ ևս մի քանի միլիոն դրամով:

Ստացվում է, որ ՎՊՀ ռեկտորը /այս դեպքում աշխատողը/ իր աշխատանքային պարտականությունները կատարել է ոչ պատշաճ, ինչի հետևանքով ՎՊՀ հիմնադրամին պատճառել է խոշոր չափի նյութական վնաս` 18 միլիոն դրամ, որը ենթակա է փոխհատուցման ռեկտորի կողմից: Առաջարկում եմ ՎՊՀ հոգաբարձուների խորհրդին /այս դեպքում գործատուին/ ձեռնարկել օրենքով սահմանված միջոցներ պատճառված վնասը վերականգնելու համար:

Հարգանքով` Վանո Եղիազարյան
բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»