Մամուլ 2 տարի առաջ - 08:19 28-11-2023

Արցախի հարցով միջազգային հանձնախումբ են ուզում ձևավորել․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Արցախի պատգամավորները, մեր տեղեկություններով, պայմանավորվել են երեքշաբթի օրը ԱԺ նիստ հրավիրել։ Եթե ֆորսմաժոր եւ ՀՀ իշխանության միջամտություն չլինի, այն կկայանա։ Մտադիր են անել փակ ֆորմատով, նիստից հետո հանդես գալ հայտարարությամբ։

Սեպտեմբերյան հայտնի իրադարձություններից հետո ԱԺ պատգամավորները նիստ չեն հրավիրել։ Նրանք համաձայն չեն ՀՀ իշխանությունների հետ, թե ԱՀ պետական ինստիտուտների պահպանումը սպառնալիք է Հայաստանի անվտանգությանը, ուստի տեւական ժամանակ է՝ քննարկում են ԱԺ նիստ հրավիրելու հարցը, բայց հնարավորինս «անշառ» օրակարգով:

Մեզ ասացին, որ 2 պատգամավորի մանդատի հարց է դրված․ Արթուր Հարությունյանի՝ պետնախարար դառնալուց հետո «Ազատ հայրենիք»-ը մեկ մանդատ պետք է ստանա, եւ Սամվել Բաբայանի կուսակցությունից մեկ պատգամավոր է հրաժարվել մանդատից, նրան փոխարինողը պետք է ստանա: Երկրորդ հարցն Արցախի հարցով միջազգային հանձնախմբի ձեւավորմանն է վերաբերելու, որը Վարդան Օսկանյանի գաղափարն է: ԱՀ պատգամավորները հարցը քննարկում են Օսկանյանի հետ: Օրենքի ուժով ձեւավորված հանձնախմբի առաքելությունը կլինի Արցախի հարցը միջազգային հարթակներում ներկայացնելը, նախատեսում են նաեւ միջազգային փորձագետներ ընդգրկել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով