Արտաքին 1 տարի առաջ - 13:28 15-02-2025

Պուտինը թիմ է ձևավորել Ուկրաինայի հարցով Թրամփի հետ բանակցելու համար․ Bloomberg

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փորձառու բանակցողների թիմ է ձևավորում՝ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչների հետ հնարավոր հանդիպման համար՝ Ուկրաինայում պատերազմին վերջ տալու համաձայնության գալու նպատակով։ Այս մասին գրում է Bloomberg-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։

Հիմնական գործիչներից են Յուրի Ուշակովը՝ Պուտինի գլխավոր խորհրդականը միջազգային հարցերով, ով ավելի քան 50 տարվա դիվանագիտական ​​փորձ ունի և Սերգեյ Նարիշկինը՝ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը: Այս մասին հայտնել են իրավիճակին ծանոթ աղբյուրները, որոնք ցանկացել են անհայտ մնալ։

Նշվում է, որ բանակցությունների հարցով թիմում մեկ այլ առանցքային դեմք կարող է լինել Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի գործադիր տնօրեն Կիրիլ Դմիտրիևը, որը նախկինում կապեր է հաստատել Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ։

Այն, որ Պուտինը նախընտրում է հիմնականում հենվել հմուտ և փորձառու բանակցողների վրա՝ Ռուսաստանը ներկայացնելու համար ցանկացած բանակցություններում, հազիվ թե անակնկալ լինի: Կադրային ընտրություններն ընդգծում են, թե որքան վճռական է Ռուսաստանի ղեկավարը ցանկացած բանակցություններում բարենպաստ արդյունք ապահովելու հարցում, գրում է Bloomberg-ը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան