Արտաքին 2 տարի առաջ - 10:05 24-11-2023

ԵՄ-ն չի բացառում Վրաստանի և Մոլդովայի մասնակի անդամակցության հնարավորությունը

Եվրամիությունը չի բացառում, որ Մոլդովային և Վրաստանին առանձին-առանձին, այսինքն՝առանց Մերձդնեստրի, Հարավային Օսիայի և Աբխազիայի, անդամակցելու հնարավորություն կընձեռնվի։ Այս մասին հայտարարել է ասոցիացիայի արտաքին քաղաքականությանծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն։

Նրա խոսքով, Վրաստանի և Մոլդովայի ապագան ԵՄ-ի կազմում չի կարող պատանդ լինելհակամարտություններին։ Ստանոն նշել է, որ այս թեզը կիսում է Եվրամիությանղեկավարությունը։

«Մենք շարունակում ենք վճռականորեն աջակցել Վրաստանի և Մոլդովայի տարածքայինամբողջականությանը և ինքնիշխանությանը»,- Ստանոյի խոսքերն է մեջբերում «Իզվեստիա» թերթը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին Եվրահանձնաժողովը առաջարկել էր Ուկրաինայի և Մոլդովայիհետ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններ սկսել։ Բանակցային գործընթաց սկսելուպաշտոնական որոշումը պետությունների և կառավարությունների ղեկավարները կքննարկենդեկտեմբերի 14-15-ը Բրյուսելում կայանալիք ԵՄ գագաթնաժողովում։

Միևնույն ժամանակ, Վրաստանը կարող է թեկնածուի կարգավիճակ ստանալ միայն այնդեպքում, եթե կատարվեն կազմակերպության ներկայացրած ինը պահանջները։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի