Արտաքին 2 տարի առաջ - 18:40 07-06-2024

Եվրահանձնաժողովը հանձնարարական է տվել Ուկրաինայի և Մոլդովայի հետ սկսել անդամակցության շուրջ բանակցությունները

Եվրահանձնաժողովը (ԵՀ) ԵՄ անդամ երկրներին հանձնարարել է բանակցություններ սկսել Ուկրաինայի և Մոլդովայի հետ՝ համայնքին անդամակցության շուրջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է ԵՀ ներկայացուցիչ Անա Պիզոներոն։

«Մոլդովայի և Ուկրաինայի հետ բանակցություններ սկսելու կետը ներառված է Եվրամիության երկրների դեսպանների հանդիպման օրակարգում։ Մենք կարծում ենք, որ այդ հարցը փակված է։ Մենք նորացված տեղեկատվություն ենք տրամադրել անդամ երկրներին այն մասին, որ կարծում ենք, որ Ուկրաինան և Մոլդովան կատարել են բոլոր պայմանները։ Որոշումն այժմ անդամ երկրների ձեռքին է», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

ԵՀ ներկայացուցիչն ընդգծել է, որ, Եվրահանձնաժողովի կարծիքով, Կիևը կատարել է բոլոր պայմանները, ներառյալ Հունգարիայի կողմից առաջադրված՝ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության վերաբերյալ։

ԵՄ երկրների ղեկավարները 2023 թվականի դեկտեմբերի 14-15-ը Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ որոշում էին կայացրել անդամակցության շուրջ բանակցություններ սկսել Ուկրաինայի և Մոլդովայի հետ, սակայն դրանք մինչ օրս այդպես էլ չեն սկսվել։ Եվրահանձնաժողովը մարտի 12-ին հայտարարել է, որ մշակել է Ուկրաինայի և Մոլդովայի հետ ապագա անդամակցության բանակցությունների շրջանակային հրահանգ և այն կներկայացնի ԵՄ խորհրդին։

Ինչպես պարզաբանել է ԵՀ-ն, շրջանակային հրահանգը սահմանում է «յուրաքանչյուր թեկնածու երկրի հետ անդամակցության բանակցությունների ղեկավար սկզբունքները»: Այն բանից հետո, երբ Եվրահանձնաժողովը ներկայացնի հրահանգն անդամ երկրներին, իսկ ԵՄ խորհուրդը հավանություն տա այդ հրահանգին, Բրյուսելը, փաստացիորեն, կսկսի բանակցությունները Կիևի և Քիշնևի հետ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում