Արտաքին 4 ամիս առաջ - 22:10 02-06-2026

ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները կմեկնարկեն առաջիկա օրերին․ Politico

Հունգարիայում հայտարարել են, որ դեմ չեն լինի ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությանը․ Բուդապեշտի այս որոշումը թույլ կտա Կիևին առաջիկա օրերին սկսել անդամակցության պաշտոնական բանակցություններ․ հայտնում է Politico-ն՝ հղում անելով դիվանագետներին։

«Հունգարիան հայտարարել է, որ հրաժարվում է Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելու ձգտման նկատմամբ իր երկարատև դիմադրությունից, ինչը թույլ կտա Ուկրաինային… առաջիկա օրերին սկսել անդամակցության պաշտոնական բանակցություններ»,- գրում է թերթը։

Լրատվականի աղբյուրի խոսքով՝ Հունգարիայի նոր ղեկավարությունը ոչ պաշտոնական մակարդակով հայտնել է վետոն վերացնելու պատրաստակամության մասին Ուկրաինայում բնակվող հունգարացիների իրավունքների վերաբերյալ ուկրաինացի և հունգարացի փորձագետների միջև կայացած հանդիպումից հետո։

Դիվանագետներից մեկը տեղեկացրել է, որ հանդիպման ընթացքում ուկրաինական կողմը երաշխիքներ է ներկայացրել հունգարացիների իրավունքների վերականգնման վերաբերյալ։

Առաջիկայում ԵՄ դեսպանները կձևակերպեն իրենց դիրքորոշումը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության բանակցությունների առաջին փուլի մեկնարկի վերաբերյալ այն բանից հետո, երբ Կիևը կներկայացնի իր բարեփոխումների ծրագրերը և ազգային փոքրամասնությունների հարցի լուծումը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում