Արտաքին 3 տարի առաջ - 21:00 29-06-2023

Շառլ Միշելն առաջարկել է ստեղծել ԵՄ-ին Ուկրաինայի եւ Մոլդովայի անդամակցության պլանը

Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելն առաջարկել է ԵՄ անդամ երկրներին կազմել միությանը Ուկրաինայի, Մոլդովայի եւ Արեւմտյան Բալկանների երկրների անդամակցության պլանը։

Այս մասին տեղեկացնում է ֆրանսիական Le Monde պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Հաղորդվում է, որ Միշելն այս առաջարկը ներկայացրել է ԵՄ գագաթաժողովի նախաշեմին։ Միշելի առաջարկը նամակով հանձնվել է ԵՄ պետությունների եւ կառավարությունների ղեկավարներին Բրյուսելում գագաթաժողովից մի քանի օր առաջ։

Եվրոպայի խորհրդի ղեկավարն առաջարկել է եվրոպական երկրների ղեկավարներին «աշխատանք սկսել» Եվրամիության ընդլայնման նախապատրաստման համար՝ Կիեւի, Քիշնեւի եւ Արեւմտյան Բալկանների մի շարք պետությունների՝ միություն մտնելու ցանկության ֆոնին։

«Մենք պետք է լուրջ նայենք այդ ինտեգրման գործընթացին եւ այն մարսելու մեր կարողությանը»,- ասել է Միշելը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»