Մամուլ 2 տարի առաջ - 08:35 21-11-2023

Զգալի գումարներ են փոշիացրել. հերթական «թիրախը» ՏՏ ոլորտն է. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մի քանի անգամ առիթ եղել է անդրադառնալու այն հարցին, որ ՏՏ ոլորտում էական խնդիրներ կան կուտակված, և որ լուրջ դժգոհություններ են հասունանում: Սակայն պարզվում է՝ այս դաշտում վիճակն անհամեմատ վատ է, քան նույնիսկ փորձագետներն են ներկայացնում: Ի մասնավորի, դրա մասին էր վկայում նաև այս տարվա հոկտեմբերին կայացած «Digitec»-ը, որն այդ տեխնոլոգիական ցուցահանդեսի պատմության մեջ ամենաաղքատիկն էր:

Ավելին, ինչպես նշել ենք այդ օրերին, Նիկոլ Փաշինյանն էլ չմասնակցեց դրան՝ ինչ-ինչ վախերի պատճառով վերջին պահին չեղարկելով իր այցը: Հիմա էլ մեր հետաքննող գործընկերները պարզել են, որ կառավարությունը 2022 թվականի դեկտեմբերին 10 միլիարդ դրամ պետական աջակցություն էր տրամադրել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններին, ապա աջակցություն ստացած ընկերություններից 14-ն իրենց գործունեությունը ժամանակավորապես դադարեցրել են, իսկ 4-ը լուծարման փուլում են։ Ստացվում է՝ զգալի գումարներ են փոշիացվել, ավելին՝ կան կարծիքներ, որ այստեղ կարող է և կոռուպցիոն ռիսկ լինել:

Մի խոսքով, ցավալիորեն, այս իշխանությունները նաև ՏՏ ոլորտն են փորձում ավիրել՝ այն հետևողական ներքաշելով խնդիրների ու սկանդալների մեջ։ Անշուշտ, կան բազմաթիվ ընկերություններ, որոնք ամեն ինչ անում են՝ համակարգի ավանդույթները պահելու համար, ավելին՝ նրանցից մի քանիսը 1000 խոշոր հարկ վճարողների լավագույն հարյուրյակում են, սակայն, ընդհանուր առմամբ, ՏՏ ոլորտի վիճակը Հայաստանում ավելի ու ավելի է վատանում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին