Մամուլ 2 տարի առաջ - 08:52 04-11-2023

Մալաթիայում ոմանք անհանգիստ են, ոմանք՝ պաշտոնի սպասումով․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանին, ով նշանակվել է «Հանրապետություն» կուսակցության քվոտայով, երեկ փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը ներկայացրել է աշխատակազմին: Հիշեցնենք, որ նա ԵԿՄ Կենտրոն կառույցի ղեկավարն է: Արարողությանը ներկա է գտնվել նաեւ նախկին թաղապետը` նախօրեին ԱԱԾ բերման ենթարկված Արման Բարխուդարյանը, ում մեղադրում են պաշտոնի չարաշահման համար եւ ում` չբացակայելու ստորագրությամբ, ազատ են արձակել:

Աշխատակազմում այս օրերին աննկարագրելի աժիոտաժ է` մի մասն անհանգիստ է, որ կարող են չարաշահումների գործով անցնել, մյուսները նոր թաղապետից առաջխաղացում են ակնկալում։

Հատկապես ակտիվ է Մալաթիայի ԵԿՄ տարածքային կառույցի ղեկավար Գեղամ Խաչատրյանը, ով թաղապետարանում տնտեսվար է աշխատում , որդին էլ՝ Գեւորգ Խաչատրյանը, քաղաքաշինության եւ հողի օգտագործման բաժնում գլխավոր մասնագետ է: Հայր Խաչատրյանը մտերիմներին ասել է, որ որդուն շուտով Կոմունալի պետ են նշանակելու, չէ որ իր ընկերը Ռոմիկ Մխիթարյանն է թաղապետ նշանակվել: Երեկ ամբողջ օրը նա քծնել է նորանշանակ թաղապետին:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը ԵԿՄ Կենտրոն տարածքային կառույցի ղեկավարն է:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով