Սպորտ 3 տարի առաջ - 16:39 07-12-2022

Փայլում էր Մալաթիայում, փայլում է Քաթարում․ ով է ֆուտբոլային աշխարհը ցնցած Գոնսալու Ռամուշը

Ֆուտբոլի Աշխարհի 2022 թվականի առաջնության 1/8 եզրափակչում Պորտուգալիայի հավաքականը 6։1 հաշվով ջախջախեց Շվեյցարիայի ընտրանուն։

Հանդիպման հերոսը 21-ամյա Գոնսալու Ռամուշն է։ 21-ամյա հարձակվողը դարձավ ԱԱ-2022-ի առաջին հեթ-տրիկի հեղինակը։

«Բենֆիկայի» հարձակվողն ընդամենը 4-րդն հանդիպումն է անցկացրել ազգային թիմում՝ հասցնելով գրավել մի շարք գրանդ ակումբների ուշադրությունը։

Ռամուշը հայտնի է երևանյան փայլատակումով։ 2019 թվականում Երևանում անցկացվեց մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը։ Մրցաշարի լավագույն ռմբարկուն հենց Ռամուշն էր, ով խփել է 4 գոլ։ Ռամուշը ֆանտաստիկ ֆուտբոլ խաղաց կիսաեզրափակչում: Մալաթիա-Սեբաստիայում գտնվող «Ուրարտու» ՖԱ-ի մարզադաշտում Ռամուշը նույնպես հեթ-տրիկի հեղինակ դարձավ Իռլանդիայի տարիքակից ընտրանու դեմ խաղում։



Այդ մրցաշարում Պորտուգալիայի Մ19 հավաքականը 4։0 հաշվով հաղթել է նաև Հայաստանի մինչև 19 տարեկանների ընտրանուն, սակայն Գոնսալուն հանդիպմանը չի մասնակցել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան