Ներքին 3 տարի առաջ - 23:36 27-05-2023

Վ․ Խաչատուրյանը չի մասնակցել Քաթարում անցկացվող համաժողովին․ Վահե Դավթյան

ՀՀ «նախագահի» գրասենյակից հայտնում են, որ Վ. Խաչատուրյանը Քաթարի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում որոշ հանդիպումներ է անցկացրել։ Նշվում է Արժութային միջազգային հիմնադրամի նախագահի և Քաթարի պետնախարարի հետ անցկացված հանդիպումների մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը։ Նա նաև գրել է․

«Ինքս ամբողջ շաբաթ լինելով Քաթարում` բաց չեմ թողել համաժողովի շրջանակներում անցկացված ոչ մի քննարկում, և կարող եմ փաստել հետևյալը.

1. համաժողովին եկած ԲՈԼՈՐ նախագահներն ու վարչապետները մասնակցել են տարբեր բաց քննարկումների, հանդես եկել հրապարակային ելույթներով։ Վ. Խաչատուրյանը չկար նրանց շարքում,

2. Վ. Խաչատուրյանը չկար նաև համաժողովի մասնակիցների հրապարակված ցուցակում,

3. ինքս առավոտից երեկո մասնակցելով համաժողովի աշխատանքներին` որևէ տեղ ու որևէ կարգավիճակում չեմ տեսել Վ. Խաչատուրյանին։

Նշված անձնավորությունն, իհարկե, եղել է Քաթարում այդ օրերին` անցկացնելով 1֊2 ֆորմալ հանդիպում ու շփվելով հայկական համայնքի մի քանի ներկայացուցիչների հետ։ Արդյունքում մամլո հաղորդագրության մեջ գոնե գրելու բան եղավ։

Սա էր վոյաժի ողջ ՕԳԳ֊ն։

Մինչդեռ Քաթարի միջազգային տնտեսական համաժողովը գլոբալ նշանակության միջոցառում է, որին մասնակցած տարբեր առաջնորդներ օգտագործեցին են այն որպես հարթակ` սեփական երկրի շահերը ներկայացնելու համար։ Այս առումով հատկապես աչքի ընկան Իրաքլի Ղարիբաշվիլիի, Վիկտոր Օրբանի, Շեյհ Հասինայի, Աբդո Բենիտեզի,Պոլ Կագամեի, արաբական աշխարհի առաջնորդների և այլոց ելույթները»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան