Ներքին 2 տարի առաջ - 23:56 03-11-2023

Մի օր էլ միջազգային հանրությունը կաջակցի Սյունիքի կամ Տավուշի բնակիչների տեղահանմանը․ Մեսրոպ Առաքելյան

Արարատ Միրզոյանը պետք է միջազգային հանրությունից պահանջի Արցախում միջազգային անվտանգության ապահովում՝ արցախցիների վերադարձի համար, ինչը բազմիցս խոստացել է միջազգային հանրությունը Հայաստանի իշխանություններին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը:

«Հիմա էլ Արարատ Միրզոյանն է գլուխ գովում, որ չկա աշխարհում մի կառավարություն, որը կարող է անցնցում, առանց որեւէ խնդրի, 3-4 օրում ընդունել հարյուր հազարից ավելի փախստական։

Փաստորեն Արարատ Միրզոյանն էլ չի հասկացել, որ այդ մարդիկ փախստական չեն և լավագույն դեպքում կարող են համարվել ներքին տեղահանվածներ։ Արցախցիները համարվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացի, տիրապետում են Հայաստանի Հանրապետության տարածքին, գերակշիռ մասը Հայաստանում ունեն բարեկամներ, ընկերներ, չունեն լեզվի կամ ինտեգրման որևէ այլ խնդիր։

Արդյունքում տեղահանվածները Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվում են իրենց, իրենց բարեկամների, կամ մեր այլ հայրենակիցների կատարած աշխատանքի շնորհիվ և այդ մասով կառավարության աշխատանքը մեծ դեր չի ունեցել։ Էլ չասեմ, որ ցավոք, նման գործընթացի միջով մեկ անգամ անցել ենք 2020թ․-ին Արցախի կորցրած տարածքների մոտ 40.000 բնակիչների մասով։

Ընդհակառակը, Արարատ Միրզոյանը պետք է միջազգային հանրությունից պահանջի Արցախում միջազգային անվտանգության ապահովում՝ արցախցիների վերադարձի համար, ինչը բազմիցս խոստացել է միջազգային հանրությունը Հայաստանի իշխանություններին։

Թե չէ, մի օր էլ միջազգային հանրությունը կաջակցի Սյունիքի կամ Տավուշի բնակիչների տեղահանմանը՝ հաշվի առնելով, որ Հայաստանի իշխանությունները փախստական տեղավորելու աշխարհի չեմպիոնն են»։

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
12:46 Ռոբերտ Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ փաստաբան
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
22:25 Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
15:45 Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել. Սյունիքում պաշտոնյաները հեռախոսներն անջատել են
09:24 Սեպտեմբերի 15–ից 25–ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»
11:26 Սեփական պատմության ուրացումը չի կարող բերել խաղաղության. պահանջում եմ ՀՀ-ից որևէ մակարդակով արձագանք
21:18 Բենզինի գնի շոկ. Ռուսաստանի մասնաբաժինը շարունակում է նվազել. որոնք են նոր այլընտրանքները