Ներքին 3 տարի առաջ - 11:57 08-07-2023

Միջազգային հանրությունը պետք է միջոցներ ձեռնարկի ՄԱԿ Միջազգային դատարանի որոշման կատարման համար

Միջազգային հանրությունը (առաջին հերթին՝ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը) պետք է համապարփակ եւ շտապ միջոցներ ձեռնարկի դատարանի փետրվարի 22-ի որոշման կատարման համար, հատկապես հունիսի 15-ից հումանիտար մատակարարումների լիակատար դադարեցումից հետո։ Այս մասին իր Թելեգրամ-ալիքում գրել է Արցախի նախկին պետնախարար, օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը։

«Ի՞նչ է նշանակում ՄԱԿ Միջազգային դատարանի հուլիսի 6-ի որոշումը ըստ Հայաստանի դիմումի, Քաշաթաղի (Լաչինի) միջանցքում ադրբեջանական անցակետ դնելու մասին։

1. Դատարանը հաստատել է 2023թ. փետրվարի 22-ի իր որոշումը, որով Ադրբեջանին պարտավորեցրել է ձեռնարկել քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների անխափան երթեւեկության ապահովման բոլոր միջոցները Լաչինի միջանցքով՝ երկու ուղղությամբ։ Այս հաստատումն արդեն նշանակում է դատարանի դիրքորոշումն այն մասին, որ Ադրբեջանը չի կատարել այդ որոշումը եւ պարտավոր է կատարել այն։

2. Դատարանը համարել է, որ 2023թ. փետրվարի 22-ի որոշումը լրացման կարիք չունի։ Այլ խոսքով՝ ենթադրվում է, որ դատարանը չի նախընտրել խորանալ տարբեր քաղաքական եւ տեխնիկական պահերի մանրամասների մեջ. ցանկացած պարագայում այդ որոշման մանրամասները կարելի կլինի հստակ հասկանալ, երբ մի քանի օրից հրապարակվեն դրա պատճառները։

3. Ակնհայտ է, որ այդ որոշումը չի նշանակում ադրբեջանական անօրինական անցակետի լեգիտիմացում, բայց կարող է ունենալ եւ հակասական մեկնություն, քանի որ հաստատում է տեղաշարժի խախտման առկայությունը։ Թե ինչ միջոցներով է ադրբեջանական կողմը խախտում տեղաշարժը (անցակետ, բանակ, բետոնե պատնեշ, ահաբեկիչ ակտիվիստներ)՝ դատարանը դրան հղում չի կատարում։

Միջազգային հանրությունը (առաջին հերթին ՄԱԿ Անվտանգության խորհուրդը) պետք է ձեռնարկի համապարփակ եւ շտապ միոջցներ դատարանի փետրվարի 22-ի որոշման կատարման համար, մանավանդ հունիսի 15-ից հումանիտար մատակարարումների լիակատար դադարեցման պայմաններում»,- նշել է Բեգլարյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում