Ներքին 3 տարի առաջ - 20:23 05-03-2023

Անհրաժեշտ է՝ միջազգային հանրությունն անհապաղ միջոցներ ձեռնարկի արցախահայությանը պաշարումից ազատագրելու ուղղությամբ․ «Ապրելու երկիր» կուսակցություն

«Ապրելու երկիր» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ Ադրբեջանի զինված ուժերի դիվերսիոն խմբի կողմից Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողների վրա զինված հարձակման դեպքի վերաբերյալ։

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

«Երեք զոհ և վիրավոր ունենք այսօր Արցախում տեղի ունեցած ադբեջանական ահաբեկչական գործողությունների արդյունքում: Ուժ և կորով զոհերի հարազատներին, վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:

Սա «խաղաղասիրության կոչերի», «միասին հնարավոր խաղաղ կեցության» և «արցախահայության անվտանգությունը երաշխավորող» բռնապետական Ադրբեջանի իշխանությունների տիպիկ ձեռագիրն է:

Խաղաղ բնակչությանն ամիսներ շարունակ շրջափակման մեջ պահելուց, ահաբեկելուց և հումանիտար ճգնաժամ ստեղծելուց հետո ծավալապաշտական նկրտումներով պետությունն արդեն գործի է դնում ուժի կիրառումը: Մինչդեռ ուժի կիրառումն ու դրա սպառնալիքը պետք է բացառվեն ցանկացած պարագայում:

Իհարկե, արցախցին միշտ է պատրաստ պայքարի և արցախցին պայքարում է նաև այսօր՝ ամուր կառչած մնալով իր հայրենիքին: Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, արցախցին չի կարող ապրել ադրբեջանցու հետ. սա անժխտելի, բացահայտ ճշմարտությունն է, որը պարտավոր են ընդունել բոլորը:

Ցավոք, ալիևյան ռեժիմի վայրագություններին միջազգային հանրությունը լավագույն դեպքում արձագանքում է խաղաղության կոչերով, անհետևանք հայտարարություններով։ Անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունն անհապաղ միջոցներ ձեռնարկի Հաագայի արդարադատության դատարանի որոշումը կյանքի կոչելու և արցախահայությանը պաշարումից ազատագրելու ուղղությամբ։

Միևնույն ժամանակ, հերթական անգամ ականատես ենք լինում, որ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում իրականացվող հանցագործությունները չեն արժանանում Ռուսաստանի համարժեք պատասխանին, ինչը ծնում է նոր հանցագործություններ։

Այս ամենը փաստում է, որ միայն մեր հավաքական կամքի ու ուժի շնորհիվ կարող ենք ապահովել մեր անվտանգությունը»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան