Մամուլ 2 տարի առաջ - 08:37 03-11-2023

Քաղաքապետարանի վարչության պետը, տեղակալներն ու այլ աշխատակիցներ ազատման դիմումներ են գրել․ Հրապարակ

Երեկ աշխատանքից ազատվել է Երևանի քաղաքապետարանի Շինարարության և բարեկարգման վարչության պետի ժ/պ Խորեն Գրիգորյանը։ Վերջինիս ազատման պատճառը, ըստ մեր աղբյուրի՝ քաղաքապետարանում ոլորտային բաժանումն է եղել: Գրիգորյանի ղեկավարած ոլորտը դրվել է փոխքաղաքապետ Լեւոն Հովհաննիսյանի կուրացիայի տակ, սակայն հիշյալ երկու պաշտոնյաները միմյանց հետ լարված հարաբերությունների մեջ են:

Գրիգորյանը ամեն բան արել է, որ աշխատի Ավինյանի ենթակայության ներքո, բայց որոշումը ամենաբարձր մակարդակով է կայացվել եւ փոփոխման ենթակա չէ: Արդյունքում՝ Գրիգորյանը, իր երկու տեղակալները եւ բաժնի երեք մասնագետները, ըստ մեր աղբյուրի, ազատման դիմումներ են գրել:

Հիշեցնենք, որ Գրիգորյանը Պնախարար Սուրեն Պապիկյանի մտերիմն է, հնարավոր է նա աշխատանքի անցնի Պապիկյանի քավոր՝ Նարեկ Մկրտչյանի ղեկավարած սոցապնախարարությունում:

Չի բացառվում, սակայն, որ այս ազատումներն այլ պառճառով են: Առաջիկայում կփորձենք մանրամասներ պարզել:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Oragir.News-ը, Երևանի քաղաքապետարանի Քաղաքաշինության և բարեկարգման վարչության պետ, ազգագրագետ Խորեն Գրիգորյանն ազատման դիմում է գրել, բայց քաղաքապետ Տիգրան Ավինյանը դեռ չի ստորագրել:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան