Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 00:11 31-10-2023

Փաշինյանը ՔՊ երիտասարդներին չի վստահում

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ է տեղի ունեցել վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Վարչության որոշմամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երիտասարդական կառույցի խորհրդի նախագահ է նշանակվել Գոհար Սաֆարյանը, իսկ քարտուղար՝ Պապին Բաղդասարյանը:

Գոհար Սաֆարյանն այդ մասին արդեն իսկ հասցրել է տեղեկացնել ֆեյսբուքյան իր էջում։ Նշենք, որ վերջինս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երիտասարդական կառույցի հիմնադիր ժողովում ընտրվել էր կառույցի խորհրդի անդամ։ Սաֆարյանի անունը նաև ընդգրկված է եղել Երևանի ավագանու ընտրությունների ցուցակում։

Քարտուղարի պաշտոնում ընտրված Պապին Բաղդասարյանը ևս շտապել է ֆեյսբուքյան իր էջում կիսվել «լավ լուրով»։ Նշենք, որ նա նույնպես ամիսներ առաջ ընտրվել է Երիտասարդական կառույցի խորհրդի անդամ։ Վերջինիս ֆեյսբուքյան էջի գրառումներից պարզ է դառնում, որ ակտիվորեն մասնակցել է Երևանի ավագանու նախընտրական քարոզարշավին։

Զավեշտալին այն է, որ Երիտասարդական կառույցի նախագահին ու քարտուղարկին ոչ թե երիտասարդներն են ընտրել, այլ նրանք նշանակվել են վարչության կողմից․ այն վարչության, որը կազմավորվել էր կրկին կեղծված ընտրություններով։

Թերևս կարելի է ենթադրել, որ Փաշինյանի աչքը լավ վախեցել է հատկապես Երևանի ավագանու վերջին ընտրություններից հետո․ նա որոշել է չվստահել երիտասարդներին և նորաստեղծ կառույցի ղեկավարումն ինքնահոսի չթողնել, այլ անձամբ հետևել ընթացքին ու հաստատել որոշումները։

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
20:21 Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր
19:37 Ավտովթար՝ Լոռու մարզում․ բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր
23:20 ԵՄ անդամակցության հայտ է պետք ներկայացնել, որ Բելառուսի չվերածվենք. Արամ Սարգսյանը՝ Փաշինյանին
21:10 Նիկի Մինաժը՝ Սպիտակ տան ուշադրության կենտրոնում․ ինչո՞ւ են խոսել նրա հնարավոր նշանակման մասին
21:47 Անտառի «վերքերը». ադրբեջանցիները զավթել են Շիկահողի արգելոցի մոտ 1/6 մասը. Հետք
21:12 Արարատի համայնքապետը սպառնում է դատի տալ «Ուժեղ Հայաստան»-ի անդամին՝ Տիգրանաշենի խաղահրապարակի պատճառով
21:34 Կրակոցներ, ենթադրյալ սպառնալիքներ և ամուսնալուծություն․ նոր մանրամասներ Ջիգանի ու Սամոյլովայի շուրջ

Ձեզ գուցե հետաքրքրի