Ներքին 2 տարի առաջ - 13:30 30-10-2023

Բարեբախտաբար, տուժողներ չեն եղել․ Մետրոպոլիտենի խոսնակի պարզաբանումը՝ Ավինյանի նշած խնդրին

Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենում» միջադեպ է եղել, բարեբախտաբար զոհեր չեն եղել։

Oragir.News-ը կապ հաստատեց Մետրոպոլիտենի մամուլի ծառայություն, որտեղից հայտնեցին, որ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 23-ին։

«Առավոտյան 08։15-ի սահմաններում Սասունցի Դավիթ կայարանից դեպի Գործարանային ուղեհատվածում մետրոյի վագոնի ձախակողմյան անիվը վնասվել է, կիսով չափ դուրս է եկել ռելսերից։ Փառք Աստծո, տուժողներ չեն եղել։ Ուղևորներին անվնաս տարհանել ենք դեպի Սասունից Դավիթ կայարան։ Եվ ստեղծված իրավիճակից ելնելով Մետրոպոլիտենի տնօրինությունը որոշում կայացրեց, որ տվյալ օրը, ժամանակավորապես, մինչև մասնագետների կողմից տեխնիկական վթարի շտկումը, անցնել մի գծանի երկկողմանի երթևեկության։

Դրանից հետո հաջորդ օրը տեխնիկական խնդիրներից ելնելով Մետրոպոլիտենը փակվեց մեկ օրով, որպեսզի բոլոր գնացքները անցնեն տեխնիկական զննում։ Հսկայածավալ աշխատանքներից հետո մետրոն անցավ իր բնականոն երթևեկությանը»,- ասաց Մետրոպոլիտենի խոսնակ Տաթև Խաչատրյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան