Մամուլ 2 տարի առաջ - 07:48 25-10-2023

Դատավորներին չընտրեցին. ՔՊ-ական պատգամավորները բացակա են. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Երեկ խորհրդարանը գումարել էր իր հերթական նստաշրջանը. ի թիվս այլ հարցերի՝ օրակարգում էր նաեւ Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը: Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Դավիթ Խաչատուրյանի, Անահիտ Հակոբյանի եւ Մանվել Շահվերդյանի թեկնածությունները: Դատավորների ընտրության քվեարկությունը, սակայն, երեկ չկայացավ:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քվեարկությունը տեղի չի ունեցել ՔՊ-ական պատգամավորների բացակայության պատճառով: Բանն այն է, որ իշխանականներն իրենց սիրելի գործին են՝ պետբյուջեի հաշվին գործուղումների են: Սա է պատճառը, որ դատավորների ընտրության քվեարկությունը հետաձգվել է, որպեսզի իշխանականները վերադառնան գործուղումներից, դատավորների ընտրությունը կայանա, չտապալվի:

Տեղեկացանք, որ այս օրերին գործուղումների են Հակոբ Արշակյանը, ՔՊ-ականներ Ծովինար Վարդանյանը եւ Արսեն Թորոսյանը (Անգոլա), Արուսյակ Ջուլհակյանը եւ Վահագն Ալեքսանյանը (Շվեդիա), Ռուբեն Ռուբինյանը (Իրան):

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում