Ներքին 3 տարի առաջ - 13:06 16-10-2023

Վանաձորում շմոլ գազից թունավորված 8-ամյա տղայի վիճակը լավ է, այսօր դուրս կգրվի

Վանաձոր քաղաքի տներից մկում երեկ՝ հոկտեմբերի 15-ին, շմոլ գազից թունավորված և հիվանդանոց տեղափոխված 4 քաղաացիներից 3-ն այսօր առավոտյան դուրս են գրվել։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում հայտնեցին «Վանաձոր» բժշկական կենտրոնից։

«Թունավորված քաղաքացիները վիճակը գնահատվում էր բավարար։ Գիշերը մնացել են այստեղ՝ բժիշկների վերահսկողության տակ, առավոտյան դուրս են գրվել և տուն գնացել․․․»,- ասաց ԲԿ-ի աշխատակիցը։
Թունավորված քաղքացիներից 4-րդը՝ 8-ամյա աղջիկը, տեղափոխվել էր Երևան։ Oragir.News-ին հայտնի դարձավ, որ երեխային տեղափոխել եմ Մուրացան մանկական հիվանդանոց։

«Շմոլ գազից թունավորմամբ 8-ամյա տղային երեկ Վանաձորից տեղափոխել են «Մուրացան» համալսարանական հիվանդանոց: Նրա ծնողները առաջին բժշկական օգնություն ստացել են տեղում: Տանը երեխան ունեցել է ուշագնացություն, սրտխառնոց, փսխումներ: Վիճակը տեղափոխման ընթացքում եղել է միջին ծանրության: Համալսարանական հիվանդանոցի Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայում բուժառուն ստացել է անհրաժեշտ բժշկական օգնություն, ինչպես նաև անցել է բարոթերապիայի մեկ սեանս: Այժմ վիճակը գնահատվում է լավ, այսօր նա դուրս կգրվի համալսարանական բժշկական հաստատությունից»,- մեզ հետ զրույցում հայտնեցին բժշկական հաստատությունից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ՝ հոկտեմբերի 15-ին, Վանաձորում շմոլի գազից թունավորման դեպք էր գրանցվել։ «Վանաձոր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 4 քաղաքացի:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան