Ներքին 3 տարի առաջ - 23:44 15-10-2023

Վանաձորում մի ամբողջ ընտանիք է թունավորվել շմոլ գազից․ shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:

«Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը Վանաձոր քաղաքի Ֆիդայինների փողոցի տներից մեկից «Վանաձոր» բժշկական կենտրոն են տեղափոխել 4 քաղաքացու, որոնց մեջ կան նաև երեխաներ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են տեղափոխվել 42-ամյա Հեղինե Հ.-ն, 20-ամյա Թեհմինե Ծ.-ն, 18-ամյա Անահիտ Ծ.-ն և 8-ամյա աղջիկ, ում ինքնությունը ճշտվում է:

Բժիշկները բոլորին տեղում բուժօգնություն են ցուցաբերել, և այս պահին 8-ամյա երեխային ռեանիմոբիլով տեղափոխում են Երևանի «Սուրբ Աստվածամայր» կամ «Արաբկիր» բժշկական կենտրոն:

Ըստ նախնական տեղեկությունների՝ ընտանիքի անդամները հիվանդանոց են տեղափոխվել շմոլ գազից թունավորվելու պատճառով:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով