Ներքին 4 տարի առաջ - 15:58 19-07-2022

Գյուրզան խայթել էր 2 անգամ, սկսվել էր մկանային քայքայում. օձի կծելուց թունավորված 12-ամյա տղայի վիճակը բարելավվել է

Օրեր առաջ օձի խայթոցից «Մուրացան» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 12-ամյա տղա:

Երեխան Արագածոտնի մարզի Աշտարակ տարածաշրջանի Բազմաղբյուր գյուղից է: Հողամասում՝ հորն օգնելիս, գյուրզա օձը երկու տեղով ՝ աջ ոտնաթաթի կոճերի շրջանում խայթել է, ոտքի վրա կծածի 4 հետքեր են նկատվել: Ոտքը սկսել է ցավել, այտուցվել, երեխան ունեցել է անհանգստություն, սրտխառնոց, փսխումներ: Նրան տեղափոխել են հանրապետության բժշկական կենտրոններից մեկը, որից հետո ՝ «Մուրացան» համալսարանական հիվանդանոց:

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցից հայտնում են, որ թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայի ղեկավար, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, թունաբան Մարինե Գրիգորյանը նշել է, թե օձի թույնից զարգացել են երկտեղանի սիստեմոտոքսիկ ռեակցիաներ, արյան մակարդելիության խանգարում, հեմոլիզ, մկանային քայքայումներ և այլ ախտանշաններ:

Համալսարանական հիվանդանոցում երեխան ստացել է հակաթույն և ախտանշանային բուժում: Հիվանդի հիմնական բուժման համար երեխան անցել է նաև բարոթերապիայի 5 սեանս: Առաջին իսկ սեանսից փոփոխությունը նկատելի է եղել. բարոթերապիայի հզոր, հակաայտուցային, ցավազրկող, թունազերծող ազդեցության շնորհիվ այտուցն աստիճանաբար իջել է, ցավը նվազել: Երեխան դուրս է գրվել համալսարանական կլինիկայից:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան