Մամուլ 3 տարի առաջ - 07:19 14-10-2023

Արցախի պետականության պահպանման հանձնախումբ է ձևավորվել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Արցախի պետականության պահպանման հանձնախումբը, որը հիմնադրել է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը, Հայաստանում քաղաքական նոր օրակարգ է սահմանել:

Մինչ իշխանությունն ու ընդդիմությունը լուռ են, Պետրոսյանն օրերս տված մամուլի ասուլիսի ժամանակ հռչակեց հանձնախմբի առաջնահերթությունները. այն է՝

«Ա. Արցախի Հանրապետության սուբյեկտայնության և առաջնային մանդատով օժտված ինստիտուտների պահպանում
Բ. Արցախի Հանրապետության քաղաքացիների ինքնորոշման իրավունքի ճանաչում ՀՀ֊ն և միջազգային ատյանների կողմից
Գ. Արցախի Հանրապետության քաղաքացիների անվտանգ վերադարձի ապահովում հայրենիք»:

«Ժողովուրդ» օրաթերթը իր աղբյուրներից տեղեկացավ, որ Սուրեն Պետրոսյանն արդեն հասցրել է հանդիպել Արցախի Հանրապետության մի քանի պատգամավորների և նախարարների հետ և քննարկել առաջնահերթությունները:

Տեղեկացանք, որ առաջիկա շաբաթվա ընթացքում հանձնախմբի ձևաչափով նոր զարգացումներ են սպասվում:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում