Մամուլ 3 տարի առաջ - 08:02 13-10-2023

ՔՊ-ական Ռուստամ Բաքոյանն իրեն առնչվող դատական նիստին չի ներկայացել․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանն իրեն առնչվող դատական նիստին չի ներկայացել, եւ դատարանը նիստը վարել է նրա բացակայությամբ։ Բաքոյանի դեմ հայց է ներկայացրել Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը, քանի որ Բաքոյանն ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստի ընթացքում, երբ քննարկվում էր Ղազարյանի թեկնածությունը ՄԻՊ-ի պաշտոնում, նրա հասցեին վիրավորական արտահայտություններ էր արել։ Ղազարյանը դատական հայց է ներկայացրել զրպարտության եւ վիրավորանքի համար։

Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Վեդու նստավայրում՝ դատավոր Գոհար Կոստանյանի նախագահությամբ ընթացող նիստում դատարանն ապացուցման բեռի բաշխում է կատարել՝ Բաքոյանին պարտավորեցնելով, որ ապացուցի Էդգար Ղազարյանի թմրամոլ լինելը, ինչի մասին նա հայտարարել է ԱԺ նիստում։ Նույն այդ նիստում Ղազարյանի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցրել է նաեւ ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը, ում դեմ եւս Ղազարյանը դատական հայց է ներկայացրել:

Բացի այդ, Ղազարյանը հաղորդում է ներկայացրել նաեւ Գլխավոր դատախազություն` ՔՊ-ականները սպառնացել էին ականջը կտրել: Նա վարչական դատարան էլ է դիմել` բողոքարկելով ՄԻՊ Անահիտ Մանասյանի ընտրությունը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»