Ներքին 3 տարի առաջ - 15:35 08-03-2023

Առողջական ինչ խնդրի պատճառով Ռոբերտ Քոչարյանը չէր ներկայացել դատական նիստին

Ռոբերտ Քոչարյանի առողջական խնդրի մասին խոսելու ու հրապարակելու իրավունք չունեմ։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը։

Այդուհանդերձ, հետաքրքրվեցինք երկարատև՞ բուժում պահանջող խնդիր է և արդյո՞ք Քոչարյանն այժմ բուժման կուրս է անցնում։

«Հիմնավորումներ կան խնդրի հետ կապված, բայց այս դեպքում այնպիսի խնդիր է, որ չեմ կարող որևէ տեղեկություն հայտնել։ Պարզապես կասեմ, որ այդ կարգի խնդիրները, սովորաբար, ընդունված է համարել, որ 10-14 օրում պետք է որ անցնեն»,- ասաց նա։

Արամ Օրբելյանի խոսքով՝ երկրորդ նախագահի առողջական խնդրի վերաբերյալ դատարանին որոշակի հիմնավորումներ ներկայացվել են, սակայն, դրանք հրապարակման ենթակա չեն։ «Մյուս դետալների հետ կապված արդեն, պետք է հաշվի առնել, որ դրանք անձնական կյանքին վերաբերող տեղեկություններ են և ես ինձ իրավունք չեմ համարում որևէ բան հայտնել այռ առումով»,- ասաց նա։

Այդուհանդերձ, Հայկ Ալումյանն Oragir.News-ին հայտնեց, որ վերջին դատական նիստի հետաձգման պատճառ դարձած առողջական խնդիրը նախորդ նիստի հետաձգման խնդրի հետ կապված չէ։

Մանրամասներն արդեն պարզեցինք նախագահի մյուս փաստաբան Արամ Օրբեյլանից։ «Նախորդ անգամ սեզոնային գրիպ այլ է եղել»,- հակիրճ հայտնեց նա։

Ավելի վաղ Oragir.News-ը հայտնել էր, որ Ռոբերտ Քոչարյանն առողջական խնդրի պատճառով չէր ներկայացել մարտի 7-ին նախատեսված դատական նիստին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով