Մշակույթ Տեսանյութ 3 տարի առաջ - 18:00 09-10-2023

Անգամ պատերազմի ժամանակ պիտի թատրոնը ապրի և ոգեշնչի մարդկանց. Հովհաննես Հովհաննիսյան

Գյումրիի մտորումների թատրոնը իր հանդիսատեսին մատուցում է այնպիսի ներկայացումներ, որոնք իրավիճակին համահունչ են, այսինքն՝ թատրոնն էլ է արձագանքում երկրում տեղի ունեցող իրավիճակին, աղաղակում այն ամենի մասին, որը կարծես աշխարհը ո՛չ տեսնում է, ո՛չ լսում։
Գյումրիի մտորումների թատրոնի տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանը նախքան զրույցը սկսելը պատմում է, թե ինչպես էր տարվա ընթացքում մի քանի անգամ գնում Արցախ՝ էներգիայի ու մոտիվացիայի պաշարով վերադառնում Հայաստանում։

Ասում է՝ Արցախում ամեն ինչ ուրիշ էր, Արցախում քեզ աշխարհի ամենամեծն ու ամենահզորն էիր զգում։ ՀՀ վաստակավոր արտիստի ոգևորությունն ընդհատվում է հուզմունքով։
«Արցախում վերջին անգամ 2019 թվականի խաղացինք «Հրեշը լուսնի վրա» ներկայացումը, որը Եղեռնի հետևանքների մասին էր, հիմա նորից կանգնած ենք Եղեռնի առաջ։ Նորից կցանկանայի Արցախում ներկայացում խաղալ, բայց այլ ներկայացում»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է ՀՀ վաստակավոր արտիստը։

Հովհաննիսյանի խոսքով՝ թատերական գործիչները ոչ թե պետք է լռեն կամ փակեն թատրոնների դռները և ասեն, որ մենք չենք խաղա, այլ հակառակը, պետք է խաղան և բարձրացնեն մարդկանց ոգին.

«Թատրոնը այն բարձրությունն է, որը խոսում է այսօրվա եղածի մասին։ Մեր թատրոնի կողմից բեմադրվել է Աբու Լալա Մահարին, Մրոժեկի համանուն սյուժեի S.O.S (փրկենք մեր հոգիները), որը այսօրվա մարդկանց մասին է, մեր իրականության մասին է, որում հայտնվել ենք այսօր»:

Հովհաննիսյանի խոսքով՝ թատրոնը հոգեթերապիա է, անգամ պատերազմի ժամանակ պիտի թատրոնի դռները չփակվեն, պատերազմի ժամանակ էլ պիտի խաղալ և ոգեշնչել մարդկանց։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
22:30 Ընդդիմությունը պետք է ընտրությունների գիշերը դուրս գար փողոց և փորձեր իր քվեները պաշտպանել. Տիգրան Աբրահամյան
23:48 Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշները
20:24 Նիկոլի համար «արևմտամետությունն» ընդամենը ծխածածկույթ է մարտնչող թյուրքամետությունը քողարկելու համար